Jump to content

Ուեսլի Մորաես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեսլի Մորաես
Wesley Moraes
Ուեսլին Բրյուգգեի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուեսլի Մորաես Ֆերեյրա դա Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 26, 1996(1996-11-26)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ժուիս դի Ֆորա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 93 կիլոգրամ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլլա
Համար 9
Պատանեկան կարիերա
2009-2015 Բրազիլիա Իտաբունա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Սլովակիա Տրենչին 18 (6)
2016-2019 Բելգիա Բրյուգգե 107 (32)
2019-ներկա Անգլիա Աստոն Վիլլա 21 (5)
Ազգային հավաքական
2019-ներկա Բրազիլիա Բրազիլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2020

Ուեսլի Մորաես (պորտ.՝ Wesley Moraes, նոյեմբերի 26, 1996(1996-11-26)[1], Ժուիս դի Ֆորա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսլին Իտաբունայի ակադեմիայի սան է[3]։ Նա փորձաշրջաններ անցավ Ատլետիկո Մադրիդում[4], Նանսիում և Էվիանում[5], սակայն ակումբներից ոչ մեկը նրան պայմանագիր չառաջարկեց[6][7]։ 2015 թվականի հուլիսին բրազիլացին տեղափոխվեց Տրենչին[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ուեսլին նշեց հուլիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը Սլովակիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 18-ին՝ Զեմպլին Միխալովցեի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Չեմպիոնների Լիգայի Ստյաուա Բուխարեստի դեմ պատասխան խաղում[11]։ Օգոստոսի 29-ին Ուեսլին 2 գոլային փոխանցում տվեց Սենիցայի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 13-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտակ Տրնավայի դեմ խաղում[13]։ Նոյեմբերի 8-ին նա դուբլ ձևակերպեց ԴԱԿ 1904-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[14]։ Տրենչինի կազմում Ուեսլին անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 25-ին Ուեսլին 3.5 տարվա պայմանագիր կնքեց Բրյուգգեի հետ[15][16]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց փետրվարի 19-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[17]։ Հուլիսի 23-ին նա մասնակցեց Բելգիայի սուպերգավաթի Ստանդարտ Լյեժի դեմ հանդիպմանը[18]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Ուեսլին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 27-ին՝ Կոպենհագենի դեմ խաղում[21]։ Հոկտեմբերի 23-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Անդերլեխտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 72-րդ րոպեին[22]։ 2017 թվականի ապրիլի 8-ին նա գոլ խփեց Շառլերուայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[23]։ 2016-17 մրցաշրջանում Ուեսլին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[24]։

2017 թվականի սեպտեմբերի 24-ին Ուեսլին գոլ խփեց Շառլերուայի դեմ խաղում՝ օգնելով իր Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով[25][26]։ Հոկտեմբերի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օստենդեի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ 2018 թվականի ապրիլի 19-ին Ուեսլին դուբլ ձևակերպեց Շառլերուայի դեմ խաղում[28][29]։ Ապրիլի 27-ին բրազիլացին գոլ խփեց Գենկի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ 2017-18 մրցաշրջանում Ուեսլին անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[31] և ճանաչվելով Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[32]։ Այս մրցաշրջանում Բրյուգգեն հաղթեց Բելգիայի առաջնությունը[33][34]։

2018 թվականի հուլիսի 22-ին Ուեսլին գոլ խփեց Բելգիայի սուպերգավաթի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[35]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[36][37]։ Հուլիսի 29-ին նա դուբլի հեղինակ դարձավ Էյպենի դեմ խաղում[38][39]։ Օգոստոսի 5-ին Ուեսլին հեռացվեց խաղադաշտից Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 11-րդ րոպեին[40]։ Սեպտեմբերի 23-ին բրազիլացին հեթ-տրիկ ձևակերպեց Գենտի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ խմբային փուլի Մոնակոյի դեմ խաղում[43][44]։ 2019 թվականի ապրիլի 4-ին Ուեսլին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անդերլեխտի դեմ խաղում[45]։ Ապրիլի 28-ին բրազիլացին խփեց Անդերլեխտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Բրյուգգեի կազմում Ուեսլին անցկացրեց 130 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[48][49]։

Աստոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 13-ին Ուեսլին ակումբի համար այդ պահին ռեկորդային 22 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Աստոն Վիլլա[50][51][52][53]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[54][55]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[56]։ Սեպտեմբերի 22-ին Ուեսլին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, սակայն Աստոն Վիլլան պարտվեց 3-2 հաշվով[57][58]։ Հոկտեմբերի 5-ին բրազիլացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[59][60]։ 2020 թվականի հունվարի 1-ին Ուեսլին գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում[61], ապա ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[62][63][64]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքական Ուեսլին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 9-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Դավիթ Ներեսին Արգենտինայի և Հարավային Կորեայի դեմ խաղերի համար[65][66][67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Կազեմիրոյին Արգենտինայի դեմ ընկերական խաղում[68][69]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[70]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրենչին 2015–16 Ֆորտունա Լիգա 18 6 2 0 2 2 22 8
Բրյուգգե 2015–16 Բելգիայի Պրո Լիգա 6 2 0 0 0 0 6 2
2016–17 25 6 1 0 5 0 1 0 32 6
2017–18 38 11 5 2 1 0 44 13
2018–19 38 13 1 0 8 3 1 1 48 17
Ընդհանուր 107 32 7 2 14 3 2 1 130 38
Աստոն Վիլլա 2019–20 Պրեմիեր Լիգա 21 5 0 0 1 1 22 6
Կարիերայի ընդհանուր 146 43 9 2 16 5 3 2 174 52

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[70]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրենչին

Բրյուգգե

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Wesley - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  3. Chapman, Joseph (2019 թ․ հունիսի 14). «Who is Wesley? The answer to Villa's £22m transfer question». birminghammail. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  4. «The journey of Aston Villa's record signing Wesley Moraes should be a Hollywood movie». GiveMeSport (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  5. «Aston Villa's Wesley: How being a dad at 14 motivated me». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  6. «'Novo Lukaku', brasileiro sensação na Europa foi dispensado por Atlético-MG e desistiu do Cruzeiro». ESPN.com (պորտուգալերեն). 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  7. Silva, Robson. «Venda milionária de jogador pode 'ressuscitar' o Itabuna». Esporte Fantástico (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  8. «Wesley Moraes: Aston Villa's record signing with a remarkable backstory». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  9. «AS Trencin - FCSB, Jul 14, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  10. «MFK Zemplin Michalovce - AS Trencin, Jul 18, 2015 - Fortuna Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  11. «FCSB - AS Trencin, Jul 22, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  12. «FK Senica - AS Trencin, Aug 29, 2015 - Fortuna Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  13. «AS Trencin - Spartak Trnava, Sep 13, 2015 - Fortuna Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  14. «AS Trencin - DAC Dunajska Streda, Nov 8, 2015 - Fortuna Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  15. «Wesley Moraes transferred to Club Brugge». club. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  16. «Wesley leaves AS Trencin and heads to Club Brugge». AS Trenčín (սլովակերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  17. «Club Brugge KV - KVC Westerlo, Feb 19, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  18. «Club Brugge KV - Standard Liège, Jul 23, 2016 - Belgian Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  19. 19,0 19,1 «Club win Supercup after beating Standard 2-1». club. 2016 թ․ հուլիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  20. «Club Brugge wint Supercup na ommekeer met tien man en twee pareltjes». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  21. «FC Copenhagen - Club Brugge KV, Sep 27, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  22. «Club Brugge KV - RSC Anderlecht, Oct 23, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  23. «Club Brugge KV - RSC Charleroi, Apr 8, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  24. «Wesley | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  25. «RSC Charleroi - Club Brugge KV, Sep 24, 2017 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  26. «Club Brugge beat Charleroi 1-2 in top game». club. 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  27. «KV Oostende - Club Brugge KV, Oct 15, 2017 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  28. «Club Brugge KV - RSC Charleroi, Apr 19, 2018 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  29. «Club wash away doubt with 6-0 win». club. 2018 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  30. «KRC Genk - Club Brugge KV, Apr 27, 2018 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  31. «Wesley | Football Stats | Aston Villa | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  32. 32,0 32,1 «Club plunders Player of the Year Awards». club. 2018 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  33. 33,0 33,1 «Brugge win 2nd Belgian title in three years». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  34. Press, The Associated. «Brugge secure Belgian league title with draw at Standard Liege». chicagotribune.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  35. «Club Brugge KV - Standard Liège, Jul 22, 2018 - Belgian Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  36. 36,0 36,1 «Supercup goes to Club after 2-1 win over Standard». club. 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  37. News, Flanders (2018 թ․ հուլիսի 23). «Club Brugge win the Belgian Super Cup». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  38. «Club Brugge KV - KAS Eupen, Jul 29, 2018 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  39. «Club open the new campaign with a 5-2 win over Eupen». club. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  40. «Royal Excel Mouscron - Club Brugge KV, Aug 5, 2018 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  41. «KAA Gent - Club Brugge KV, Sep 23, 2018 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  42. «Wesley: "First hattrick of my career"». club. 2018 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  43. «Club Brugge KV - AS Monaco, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  44. «Club draw 1-1 with Monaco». club. 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  45. «RSC Anderlecht - Club Brugge KV, Apr 4, 2019 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  46. «Club Brugge KV - RSC Anderlecht, Apr 28, 2019 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  47. «Club leave it late to beat Anderlecht with the smallest of margins». club. 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  48. «Aston Villa sign Wesley from Club Bruges for club record fee». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  49. «Wesley Moraes on his way to Aston Villa Football Club». club. 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  50. «Aston Villa agree transfer of Wesley». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  51. «Aston Villa sign Wesley Moraes from Club Brugge for £22m». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  52. «Premier League news: Aston Villa announce club-record Wesley Moraes signing after work permit granted | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  53. «Aston Villa confirm signing of Wesley Moraes for record fee». The Independent (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  54. «Tottenham Hotspur - Aston Villa, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  55. «Harry Kane's late double takes Spurs past resurgent Aston Villa». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  56. «Aston Villa - Everton FC, Aug 23, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  57. «Arsenal FC - Aston Villa, Sep 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  58. «Aubameyang breaks Aston Villa hearts as 10-man Arsenal bounce back late on». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  59. «Norwich City - Aston Villa, Oct 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  60. Collomosse, Tom (2019 թ․ հոկտեմբերի 5). «Norwich 1-5 Aston Villa: Visitors rout the Canaries». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  61. «Burnley FC - Aston Villa, Jan 1, 2020 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  62. «Injury update: Tom Heaton and Wesley to miss remainder of the season». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  63. Husband, Ben (2020 թ․ հունվարի 2). «Details emerge on the severity of Aston Villa striker Wesley's injury». birminghammail. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  64. McCormack, Richie. «Aston Villa's record signing Wesley ruled out for the rest of the season». Off The Ball. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  65. «Villa striker Wesley handed first-ever Brazil call-up». ClubCall.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  66. admin (2019 թ․ նոյեմբերի 9). «Wesley Moraes of Aston Villa is named to the Brazilian squad in place of David Neres | Brazilian Team». Time24 News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  67. «Wesley Moraes called up to Brazil national team amidst Neres injury». Under A Gaslit Lamp (բրիտանական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  68. «Brazil - Argentina, Nov 15, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  69. «Brazil 0-1 Argentina: Lionel Messi scores on winning return after international ban». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  70. 70,0 70,1 «Wesley». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  71. UEFA.com (2016 թ․ մայիսի 10). «Ludogorets, Celtic, Trenčín and Vardar take titles | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  72. «AS Trencin defended Slovnaft Cup trophy». AS Trenčín (սլովակերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  73. FootballDatabase.com. «Belgium Jupiler League 2015/16, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսլի Մորաես» հոդվածին։